Հասարակություն 

Սեյրան Օհանյանը հարցաքննվել է Մարտի 1-ի գործի շրջանակում.news.am


Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն օրեր առաջ հարցաքննվել է Մարտի 1-ի գործի շրջանակում։ NEWS.am-ի հետ զրույցում Սեյրան Օհանյանը հաստատել է  այս տեղեկությունը:

Նա, սակայն, չի ցանկացել  պատասխանել այլ հարցերի, միայն նշել է, որ մեկ շաբաթ առաջ ստացել է ծանուցագիրը եւ ներկայացել քննչական մարմին։ Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանը 2008 թվականին ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնն էր զբաղեցնում։

Մանրամասն՝ news.am

Նույն շարքից