Անցած շաբաթ տեղի ունեցավ «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովը, որին պետք է մասնակցեր նաև Սեյրան Օհանյանը, համենայնդեպս նրա անվան ներկայությունը դա էր հուշում:
Այսօր լրագրողների հետ զրույցում ՊՆ նախկին նախարարը հայտնեց, որ որևէ հրավեր չի ստացել. «Ինձ որևէ մեկը չի հրավիրել»:
Հարցին, թե այդ դեպքում ինչու է իր անունը նշված եղել, Օհանյանն ասաց, որ նշողներից պետք է հարցնել: