Հասարակություն 

Սեյրան Օհանյանը և Նիկոլայ Բորդյուժան քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում ռազմական համագործակցության ընթացիկ խնդիրները

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ շրջանակներում ռազմական համագործակցության ընթացիկ խնդիրներն ու առաջիկա անելիքները:

Հատուկ ուշադրություն է դարձվել  կազմակերպության շրջանակներում անցկացվելիք «Փոխգործակցություն» և «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունների անցկացման հարցերին:

ՀՀ պաշտպանության նախարարը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ծանոթացրել է Հայաստանում վերջինիս հյուրընկալման հետ կապված կազմակերպչական աշխատանքների ընթացքին:

Կողմերն անդրադարձ են կատարել նաև ՀԱՊԿ պատասխանատվության գոտում և մասնավորապես` Հարավային Կովկասում տիրող անվտանգային միջավայրին և հնարավոր զարգացումներին:

Նույն շարքից