Այսօր, 14:00-ին Սոչիում կմեկնարկի Օլիմպիական խաղերի դահուլավազքի 15կմ տարածության մրցաշարը, որին մասնակցելու են նաեւ Հայաստանի ներկայացուցիչներ Սերգեյ Միքայելյանը եւ Արթուր Եղոյանը:
Բուքմեյքերներն այս իրադարձության գլխավոր ֆավորիտ են համարում շվեդ Դարիո Կոլոնիային, որի հաղթանակի համար սահմանվել է 3.20 գործակից: Սերգեյ Միքայելյանի հաղթանակի գործակիցը կազմում է 888, իսկ Արթուր Եղոյանինը՝ 999:
Այն, որ Միքայելյանը կլինի լավագույն եռյակում, խաղադրույքներ են ընդունվում 444 գործակցով: Եղոյանի դեպքում այդ գործակիցը կազմել է 555: