Հանրապետության Նախագահը ծանոթ է Լևոն Տեր-Պետրոսյանի բաց նամակին: Համապատասխան արձագանք, անշուշտ, կլինի:
Այս մասին 168.am-ին ասել է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը։
Հիշեցնենք, որ նամակով ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը նամակով առաջարկել էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին ստեղծել խորհրդակցական հանձնաժողով, որի խնդիրը լինի Ցեղասպանության հարցում Հայաստանի Հանրապետության դիրքորոշման վերջնական հստակեցումը։