Հայաստան Քաղաքական 

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մալիի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մալիի Հանրապետության Նախագահ Իբրահիմ Բուբակար Քեիտային՝ Բամակոյի «Ռեդիսոն» հյուրանոցում տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ. տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Ձերդ Գերազանցություն,
Խոր ցավով տեղեկացա Բամակոյի «Ռեդիսոն» հյուրանոցում իրականացված ահասարսուռ ահաբեկչական ակտի մասին, որի արդյունքում զոհվեցին բազմաթիվ մարդիկ:

Խստորեն դատապարտում ենք այս զազրելի ահաբեկչությունը և մեր զորակցությունը հայտնում Մալիի կառավարությանը և ժողովրդին:

Անկեղծ ցավակցություն եմ հայտնում զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին ցանկանում եմ շուտափույթ ապաքինում»,- ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:

Նույն շարքից