Հայաստան Քաղաքական 

Սերժ Սարգսյանը և Նիկոլայ Բորդյուժան քննարկել են ՀԱՊԿ-ում ՀՀ-ի առաջիկա նախագահության հետ կապված հարցեր

Սերժ Սարգսյանն օգոստոսի 20-ին ընդունել է աշխատանքային այցով ՀՀ ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը զեկուցել է Դուշանբեում աշնանը կայանալիք նստաշրջանի նախապատրաստական աշխատանքների մասին, քննարկվել են Կազմակերպությունում Հայաստանի առաջիկա նախագահության հետ կապված հարցեր։

Այս մասին հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Նույն շարքից