Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսուա Օլանդն ուրբաթ հանդիպում կանցկացնեն Երևանում, ակնկալվում է, որ, մասնավորապես, մտքեր կփոխանակեն Մինսկի համաձայնագրերի քննարկման ուղղությամբ, հնարավոր է «Միստրալի» թեմայի քննարկում։
«Հայաստանի Հանրապետության նախագահի (Սերժ Սարգսյանի) անունից պետական ճաշ կտրվի, ինչից հետո Սարգսյանի հետ մեր երկկողմ հանդիպումը և այնուհետև` հանդիպումն Օլանդի հետ»,– չորեքշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նա հիշեցրել է, որ ՌԴ–ի և Ֆրանսիայի առաջնորդները հանդիպել են Նորմանդիայում, զրուցել Վնուկովոյում, Կրեմլում Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ, ինչպես նաև շատ անգամ խոսել են հեռախոսով։