ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր կառավարության հերթական նիստում ներկայացրեց մարզերին հատկացվող աշնանացան ցորենի առաջին սերմացուի բաշխացուցակը հաստատելու, տեղական սերմարտադրողներից էլիտային և առաջին վերարտադրության սերմացուների ձեռքբերման գործընթացը կազմակերպելու համար օրենսդրական նախաձեռնությունը:
Որոշման հավելվածով նախատեսված է սահմանված չափաքանակներով սերմացու հատկացնել ՀՀ մարզպետարաններին` կնքելով համապատասխան պայմանագրեր, սերմացուների հանձնման և ընդունման աշխատանքները նախատեսել համապատասխան մարզկենտրոններում:
Այդ կետի շուրջ անհամաձայնություն հայտնեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ասելով. «Իմ կարծիքով՝ ճիշտ կլինի, որ հետևենք և դա բաժանենք ժողովրդին։ Պահենք՝ փչանա, որ ի՞նչ, տպավորություն է, որ մարզպետներին պահ ենք տվել: Պահելու եք, փչանա, հետո գաք, ասեք՝ դուրս գրենք: Ավելի լավ է բաժանեք ժողովրդին»,-ասաց նա:
Սերգո Կարապետյանը համաձայնեց: