Հայտնի մոդել Սինդի Քրոուֆորդն արգելում է իր երեխաներին դպրոց գնալ։ Ինչպես հայտնել է Hello!՝ մոդելն այդպես է վարվում երեխաների անվտանգության համար։ Բանը նրանում է, որ դպրոցի պատուհանները, որտեղ պետք է հաճախեին մոդելի երեխաները, քիմիական վնասակար նյութեր են պարունակում։
Դպրոցը գտնվում է Մաիլբուում և կառուցվել է 1976թ-ին։ Այդ ժամանակ պատուհանների շրջանակները պատրաստվել են պոլիքլորացված բիֆենիլներով, ինչից էլ խուսափում է Քրոուֆորդը։ Այս նյութը կարող է բացասաբար ազդել երեխաների իմունային ու վերարտադրողական համակարգերի, ինչպես նաև գլխուղեղի աշխատանքի վրա և անգամ կարող է քաղցկեղ առաջացնել։ Մոդելն առաջարկել է վճարել մասնագետներին, որպեսզի ստուգեն պատուհանների մեջ առկա քիմիական նյութերն ու դպրոցի օդը։