Այսօր սիրիական բանակը ոչնչացրել է «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայինների՝ Լաթաքիա նավահանգստային քաղաքի և թուրքական սահմանի միջև գտնվող ճամբարը: Սիրիական ազգային հեռուստաալիքի հաղորդմամբ` 25 ահաբեկիչ է սպանվել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ լիբանանյան սահմանի մոտ՝ Դամասկոսից 25 կմ հեռու սիրիական բանակը «Հըզբոլլահ» լիբանանյան շարժման մարտիկների աջակցությամբ շարունակում է գրոհել «Ջեբհաթ ան-Նուսրայի» ջոկատներին Զաբադանի քաղաքի շրջանում: