Ինչպես հաղորդում է ANNA.NEWS գործակալությունը, նախօրեին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի ուժգին հրետակոծությունից հետո Ջեշ Ալ-Իսլամ խմբավորումը հայտարարել է, որ հարձակման ընթացքում զգալի կորուստներ է պատճառել կառավարական զորամիավորումներին: Սակայն իրողություն է, որ հրետակոծվել են հիմնականում Դամասկոսի բնակելի թաղամասերը, իսկ զինծառայողների շրջանում զոհեր չեն եղել:Խմբավորման հրամանատար Զահրամ Ալյուշը հայտնել է, որ խմբավորումը լիարժեք չի իրականացրել առաջադրված խնդիրն, ուստի Դամասկոսի հրթիռակոծությանը հաջորդելու են նոր հարձակումներ:
Այսօր Դամասկոսի Ջոբար արվարձանում հրթիռակոծության հետեւանքով սպանվել է մեկ զինծառայող, իսկ երեքը՝ վիրավորվել են:
Տեղեկությունների համաձայն, Դամասկոսի հրթիռակոծություններն ահաբեկիչներն իրականացնում են ստորգետնյա թունելներից, դրսում մնում են միայն դիպուկահարներն ու պահակակետի զինյալները, ուստի ռազմական գործողությունները վերջին շրջանում արտահայտվում են հրետակոծության տեսքով, քաղաքային մարտերը կրում են աննշան նշանակություն: Այսօր Սիրիական զորամիավորումներին հաջողվել է պայթեցնել ահաբեկիչների ստորգետնյա թունելների մեկը:
Սիրիական ավիացիան ու հրետանին շարունակում է կրակի տակ պահել Ջոբարում, Դումայում, Զաբադայինում ու Կալյամունում տեղակայված իսլամականների դիրքերը:
Իրենց հերթին Թել-Սավանում գրոհայինները պարբերաբար հարձակումներ են գործում սիրիական կառավարական ուժերի ուղղությամբ