Քաղաքական Միջազգային Ռազմական 

Սիրիական ընդդիմությունը համաձայնվելէ ժամանակավոր հրադադարին

Սիրիական ընդդիմությունը համաձայնվել է նախագահ Բաշար Ասադի զորքերի հետ երկու-երեք շաբաթով հրադադար կնքել այն պայմանով, որ Ռուսաստանը դադարեցնի իր օդային հարվածները:

Այդ պահանջի առավել վիճելի կետը, ինչպես իրենք` ընդդիմադիրներն են նշում, մնում է «Ան-Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորման ռմբակոծությունների դադարեցումը: Այս մասին հաղորդում է «BBC»-ն:

Ընդդիմությունը նաև պահանջում է վերացնել շրջափակումը իրենց վերահսկողության տակ գտնվող բնակելի կետերից և բնակչությանը տրամադրել հումանիտար օգնություն: Այս պայմանների կատարման դեպքում ընդդիմադիրները պատրաստ են զինադադար ստորագրել:

Նույն շարքից