Հասարակություն 

Սիրիական զինուժը կասեցրել է գրոհայինների հարձակումը Թել-Քուրդի ու Ալ-Ֆարայի ուղղությամբ

 

Ինչպես տեղեկացնում է ANNA.NEWS գործակալությունը, վերախմբավորելով իրեն ուժերը, գրոհայինները հարձակում են իրականացրել կառավարական ուժերի վերահսկողության ներքո գտնվող Թել-Քուրդի ու Ալ-Ֆարայի ուղղությամբ, որտեղ արյունալի մարտերը տեւել են մի քանի ժամ, սիրիական ուժերին հաջողվել է կասեցնել հակառակորդի առաջխաղացումը, սակայն դիրքային մարտերը դեռեւս շարունակվում են:

 Դամասկոսի պրովինցիայում հիմնական ռազմական գործողությունները ծավալվել են Թել-Քուրդի ու Հոշ ալ-Ֆարայի շրջաններում, որտեղ գրոհայինները մի շարք հարձակումներ են ձեռնարկել: Թադամունում սիրիական կառավարական ուժերը անցնելով հակահարձակման , գրավել են բնակավայրն, որտեղից ահաբեկիչները վերջին շրջանում իրականացնում էին իրենց հրթիռային ու ականանետային հարվածները: Մարտերի ընթացքում գրոհայինները, կրելով մարդկային ուժի ու ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ, ստիպված են եղել թողնել քաղաքը:

 

Սիրիական հրետանին մասսայական հրետակոծության է ենթարկել Լիբանանի հետ սահմանակից Կալյամունի սահմանայի շրջանները: Մի շարք կրոնական խմբավորումների գրոհայինների, որոնց մեծ մասը օտարերկրյա վարձկաններ են, հաջողվել է հատել սահմանն ու ներթափանցել Սիրիա:

 

 

Նույն շարքից