Սիրիահայերը կմնան Հայաստանում, թե Հայաստանը կօգտագործեն որպես արտագաղթի տրանզիտ երկիր՝ կախված է ՀՀ իշխանություններից. այս մասին այսօր հրավիրված ասուլիսին ասաց հալեպահայ Վազգեն Պերղուդյանը։ «Հայաստանաբնակներն ավելի շատ են արտագաղթել, քան սիրիահայությունը, այնպես որ իշխանությանը կոչ կանենք, որպեսզի այնպես չանեն, որ մենք տրանզիտ արտագաղթենք և սիրիահայերը դուրս գնան»,- ասաց նա։
Վազգեն Պերղուդյանը շատ հավանական համարեց պատերազմից հետո Սիրիա վերադարձը։ «Եթե պայմաններ չապահովեն, շատ հստակ է, հանդարտվի բոլորն էլ կգնան իրենց երկիրը»,-ասաց նա՝ շեշտելով, թե, իհարկե, այն դեպքում, եթե Սիրիան կրոնական երկիր չդառնա։
«Եթե ոչ կրոնական երկիր դարձավ, հայերը կշարունակեն այդ գաղութը հզորացնել և շենացնել, քանի որ մի մոռացեք Հալեպը մայր գաղութն է»,- նշեց նա։