Հասարակություն 

Սիրիայում արտասովոր ունակություններով տղա է հայտնաբերվել

Լրագրողները փնտրել և Սիրիայում գտել են արտասովոր ունակություններով տղայի, ով կարողանում է իր մարմնին երկաթե իրեր կպցնել: Տեսանյութ, թե ինչպես է երեխան դա անում, հրապարակվել է Ruptly-ի կողմից:

Զուլֆիքար Իբրահիմ անունով տղան պատմում է, որ երկաթե իրերը կպնում են իր որովայնին: Տղան զարմացած է իր արտասովոր ունակություններով, իսկ վերջինիս ծնողներն ավելի շատ անհանգստանում են:

Հայտնի ֆիլմի հերոսին նման լինելու պատճառով Իբրահիմին արդեն անվանում են «Սիրիական Մագնիտո»:

Նույն շարքից