Իրաքի և Շամի իսլամական պետության՝ ԴԱԻՇ-ի գրոհայիններն առևանգել են Սիրիայի հյուսիս-արևելքում ապրող առնվազն 220 քրիստոնյա ասորիների:
Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը, բոլոր առևանգումներն իրագործվել են վերջին 3 օրում:
Առևանգման մասին հայտարարել է մոնիթորինգային հանձնաժողովը, որը հետևում է իրավիճակին այդ երկրում: