Սիրիայի Իդլիբ պրովինցիայի Ջիսր ալ-Շուհուր քաղաքում իսլամականները գնդակահարել են հայ տարեց կնոջը: Սպանված կինը Մարիամ Մովսիսյանն է: Այս մասին հայտնել ահաբեկչական Ջեբհաթ ալ-Նուսրա խմբավորման ներկայացուցիչները, որոնք տեւական ժամանակ է, ինչ վերահսկում են քաղաքը: Այս մասին տեղեկացրել է «Պանդուխտ» պարբերականը:
Տարեց հայ կնոջ ճակատագիրը ողբերգական է: Վերջինս հրաժարվել է թողնել իսլամիստների կողմից զավթված քաղաքը: Քաղաքի համար ներկայումս ընթանում են արյունալի մարտեր, ինչի հետեւանքով վերջինս ստացել է բազմաթիվ հրաձգային վնասվածքներ, իսկ իսլամականները վերջում ուղղակի գնդակահարել են նրան: