Հասարակություն 

Սլովենիայում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ներգաղթյալների դեմ

Սլովենիայի իրավապահ մարմիններն արցունքաբեր գազ են կիրառել Խորվաթիայի հետ սահմանին փախստականների հետ բախումների ժամանակ։ Այս մասին հայտնում է usnews.com-ը:

Միջադեպի հետևանքով տուժել է 10 մարդ, մի կին կորցրել է գիտակցությունը։

Ուժայինները որոշում են ընդունել հատուկ միջոցների դիմել՝ Մերձավոր Արևելքի երկրներից ժամանած հարյուրավոր փախստականներին հանդարտեցնելու համար:

Սլովենիան ուրբաթ լիովին դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Խորվաթիայի հետ։

Նույն շարքից