Ամերիկացի հայտնի երգչուհի Լեդի Գագան շուտով մայր է դառնալու, երեխայի հայրը դերասան Բրեդլի Կուպերն է։ Այս մասին գրում է The Star-ը։
Պարբերականը, հղում անելով Լեդի Գագայի ընկերուհուն, պնդում է, որ երգչուհի 2 ամսական հղիություն ունի։ Հենց սրանով է պայմանավորված, որ նա Օսկարի մրցանակաբաշխության երեկույթին հրաժարվել է ալկոհոլից։
Պարբերականը նաև գրում է, որ հենց հղիության պատճառով է երգչուհին բաժանվել Քրիստիան Քարինոյից։
The Star-ը հավելում է, իբր Կուպերի կինը՝ մոդել Իրինա Շեյքը, դեռ նորությունների մասին չգիտի։