Հասարակություն 

Սոչիում շուրջ 24 հազար բնակիչներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ադլերի շրջանում առատ տեղումների հետեւանքով առաջացած հեղեղումների հետեւանքով Սոչիի շուրջ 24 հազար բնակիչներ զրկվել են էլեկտրաէներգիայի մատակարարումներից:

Նախօրեին ուժգին անձրեւների հետեւանքով Սոչիում ջրի տակ են հայտնվել մի շարք բնակելի տներ, խաթարվել էր տրանսպորտի բնականոն աշխատանքը:

Սոչիի շրջանի մի շարք բնակավայրեր ներկայումս օգնության կարիք են զգում, ինչ համար փրկարարները թվակազմը հասել է 356-ի, հեղեղման հետեւանքների վերացման նպատակով առանձնացվել է 78 տեխնիկական հաշվարկ:

Ներկայումս Ադլերի շրջանում տեղումների ինտենսիվությունը սկսում է նվազել, ինչը կդյուրացնի փրկարարական աշխատանքները:

 

 

 

Նույն շարքից