Կարծում եմ, որ սովորական երևույթ է: Սահմանային լարվածություն միշտ էլ եղել է: Այսօրվա ղեկավարությանը պետք է հարցնել: Այս մասին դատարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սեյրան Օհանյանը՝ խոսելով Հայաստանի սահմանին վերջին շրջանում լարվածության մասին:
Օհանյանի խոսքերով, այսօրվա բանակը լիովին վերահսկում է սահմանային իրավիճակը և ըստ իրադրության համապատասխան որոշումներ է ընդունում. «Զորամասերի հրամանատարների հետ համապատասխան միջոցներ ձեռնարկվում են հակառակորդին զսպելու համար»։