Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման՝ Ղոդսի հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի հուղարկավորության ժամանակ հրմշտոցի արդյունքում տուժածների թիվը հասել է 190-ի: Այս մասին հայտնում է իրանական TB-ն:
Ավելի վաղ հայտնվում էր 48 տուժածի մասին:
Ինչ վերաբերում է հրմշտոցի արդյունքում զոհերին, ապա նրանց թիվն անցնում է 30-ը:
Տուժածներին տեղակայում են տարբեր հիվանդանոցներում: