Քաղաքական 

Սուպերվարչապետական մեխանիզմ սահմանված չէ Սահմանադրությամբ. Արծվիկ Մինասյան

ՀՅԴ Գերագույն մարմնի Սիմոն Վրացյան կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դաշնակցական Արծվիկ Մինասյանը նշեց, որ իրենք դեմ են Կառավարության կառուցվածքի մասին նախագծին. «Նախագծերի տեղադրման պաշտոնական կայքում մենք արել ենք մեր դիտողություններն ու առաջարկությունները, որոնք նրանց կողմից անտեսվել են»,-նշեց պարոն Մինասյանը՝ ներկայացնելով այն դիտողությունները, որոնք իրենք արել են։

Արծվիկ Մինասյանի խոսքով, կա հակասություն. «Կառավարության կառուցվածքի մասին նախագիծը բացարձակ կապ չունի ՀՀ Սահմանադրության և գործադիր մարմնի հետ»,-նշեց պարոն Մինասյանը։

Նշվեց նաև, որ 2 անձ չի համապատասխանում նախարար լինելու համար սահմանված պահանջներին, մասնավորապես՝ քաղաքացիության հետ կապված. «Սուպերվարչապետական մեխանիզմ սահմանված չէ Սահմանադրությամբ»։

Մինասյանի խոսքով, մենք ունենք մեկ ոտանի պետություն և դա անհավասարակշռության է տանելու։

 

Նույն շարքից