Հասարակություն 

Սպանվել է տաջիկ հայտնի ընդդիմադիր գործիչը

Թուրքական Haberler.com-ը հաղորդում է, որ Ստամբուլի եվրոպական հատվածում մարտի 5-ին սպանվել է տաջիկ հայտնի ընդդիմադիր գործիչ, «Խումբ 24» միավորման առաջնորդ Ումարալի Քուվաթովը:

 

Նշվում է, որ 47-ամյա Քուվաթովը մարտի 5-ին եղել է իր ծանոթի տանը Ֆաթիհի շրջանում: կեսգիշերին մոտ նա դուրս է եկել փողոց, այնտեղ նրան է մոտեցել անծանոթ մի անձ, կրակել գլխին եւ հեռացել:


Ոստիկանությունը փնտրում է տանտիրոջը, որտեղ այդ երեկո եղել է Քուվաթովը:


Ընդդիմադիր գործչի սպանության տարբեր վարկածներ են քննվում: Նրա կինն ու երեխաները շոկի մեջ, հաղորդում է Lenta-ն:


2012 թվականին Տաջիկստանից փախած գործարար Ումարալի Քուվաթովը Ռուսաստանի տարածքում ստեղծել է «Խումբ 24» միավորումը: 2014-ի հոկտեմբերի 9-ին Տաջիկստանի Գերագույն դատարանը այդ կազմակերպությունը ահաբեկչական է ճանաչել:

Նույն շարքից