Հասարակություն 

Սպասվում է անձրև. Հանգստյան օրերի եղանակի մասին

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 31-ին հանրապետության ողջ տարածքում, սեպտեմբերի 1-4-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն ինտենսիվ:

Քամին` հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 31-ին կնվազի 5-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-4-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Երևան քաղաքի օգոստոսի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

Օդի առավելագույն ջերմաստիճան`            38.30C (2006 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                  9.40C (1988 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`            23.70C

Նույն շարքից