Հայաստան 

Սպիտակում ժամանակակից փոստային կենտրոն է կառուցվելու

Կառավարության նիստում այսօր հաստատվել է այն ներդրումային ծրագիրը, ըստ որի Լոռու մարզի Սպիտակ քաղաքում ժամանակակից փոստային կենտրոն կկառուցվի՝ Հայաստանի հյուսիսային մարզերի սպասարկման համար:


Նոր լոգիստիկ հանգույցը հագեցած կլինի գլխավոր գրասենյակի հետ online-կապով եւ այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներով: Նախագծի շրջանակներում կստեղծվի 80-90 նոր աշխատատեղ:Նոր կենտրոնը կլինի Աշտարակ, Արտաշատ եւ Սեւան քաղաքներում կառուցված կենտրոնների նմանությամբ:

 

Նախագծի ընդհանուր արժեքը կկազմի 500 մլն դրամ: Այն իրականացնում է Հայաստանի ազգային փոստային օպերատոր «Հայփոստ» ընկերությունը:

Նույն շարքից