Հասարակություն 

Սպիտակ տան աշխատակազմը համալրվել է տրանսսեքսուալ աշխատակցով

Սպիտակ տունն առաջին անգամ աշխատանքի է ընդունել բացեիբաց տրանսսեքսուալ իր աշխատակցին:

Business Insider-ը հայտնում է, որ սեռափոխված այդ աշխատակցի անունն է Ռաֆֆի Ֆրիդման - Գյուրսպան:

Ֆրիդման - Գյուրսպանը գլխավորելու է անձնական տվյալների ղեկավարման վարչության տեղեկացման և հավաքագրման բաժինը: Ավելի վաղ նա զբաղեցրել է եղել Տրանսգենդերային հավասարության ազգային կենտրոնի քաղաքական խորհրդականի պաշտոնը:

Ըստ սեռական փոքրամասնությունների գնահատականի` նման նշանակումը կարևոր  քայլ է ԼԳԲՏ-հանրույթի համար, քանի որ այսուհետ ԱՄՆ-ի նախագահի ադմինիստրացիան հաշվի կառնի բոլոր ամերիկացիների, այդ թվում` սեռական փոքրամասնությունների կարծիքը:

Նույն շարքից