Քաղաքական Միջազգային 

Սպիտակ տունը չի ցանկանում մեկնաբանել Պուտինի և Օբամայի հնարավոր հանդիպման մասին տեղեկատվությունը

Ria.ru կայքի փոխանցմամբ՝ Սպիտակ տունը չի ցանկանում մեկնաբանել Նյու Յորքում սեպտեմբերին՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի օրերին, ԱՄՆ և ՌԴ նախագահների հնարավոր հանդիպման վերաբերալ:

ԱՄՆ նախագահի վարչակազմից հայտնել են, որ Օբամայի այդ օրերի գրաֆիկը դեռևս հստակեցված չէ: 

Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ չէր բացառել ՌԴ և ԱՄՆ նախագահներ` Վ. Պուտինի և Բ. Օբամայի հանդիպումը, եթե Վաշինգտոնի կողմից ազդակ լինի:

 

Նույն շարքից