Հասարակություն 

ՍՊԾ գործակալությունն ու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը գնահատում են դպրոցների սեյսմիկ խոցելիությունը

ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի գլխավորությամբ հունիսի 9-ին նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը: Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանը զեկուցել է շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և կատարված հանձնարարականների մասին։ ՍՊԾ գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը հայտնել է, որ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ իրականացվում է դպրոցների սեյսմիկ խոցելիության գնահատում և շարունակվում է դիտացանցի արդիականացումը:

 

Մարզերում աշխույժ գործունեություն է ծավալում նաև ԱԻՆ վետերանների խորհուրդը: Կոտայքի և Արմավիրի մարզերում տեղի են ունեցել տեղի վետերանների հետ հանդիպումներ, ձևավորվում են մարզային կառույցներ:

 

Խորհրդակցությանն առցանց մասնակցող մարզային փրկարարական վարչությունները և ԼՂՀ փրկարար ծառայությունը զեկուցել են շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների ու ընթացիկ աշխատանքների մասին։ 

Նույն շարքից