Հասարակություն 

Սպորտլանդիա Նոր Նորքի հ. 113 մանկապարտեզում

Սպորտային կյանքի աշխուժացման, առողջության ամրապնդման, ֆիզիկական զարգացման, կենսականորեն անհրաժեշտ շարժողական հմտությունների ամրապնդման նպատակով Նոր Նորք վարչական շրջանի մանկապարտեզներում պարբերաբար կազմակերպվում են ֆիզկուլտուրայի բաց պարապմունքներ և սպորտլանդիաներ: 

 

Հերթական սպորտային միջոցառումը Նոր Նորքի հ. 113 մանկապարտեզում էր, որտեղ խաղի միջոցով երեխաներն իրենց ուժերը չափեցին սպորտում: Այսօրինակ սպորտլանդիաները նպաստում են մանուկների օրգանիզմի գործառական հնարավորությունների ավելացմանը, հիմնական շարժողական որակների ու հմտությունների զարգացմանը, ֆիզիկական վարժությունների, հիգիենայի վերաբերյալ գիտելիքների ստացմանը:

Նույն շարքից