Քաղաքական Միջազգային 

Ստամբուլի ահաբեկչությունից վիրավորված Օգսեն Խաչանյանը կվիրահատվի

Ստամբուլի ահաբեկչության հետևանքով վիրավորված հայ Օգսեն Խաչանյանն առաջիկա օրերին վիրահատության կենթարկվի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, այս մասին տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» պարբերականը: Խաչանյանների ընտանիքից հայտնել են, որ Շիշլիի «Էթֆալ» հիվանդանոցում Օգսենն անցել է բժշկական հերթական զննումը:

Բժիշկները փորձել էին առանց վիրահատական միջամտության օգնել վերականգնելու ձախ ձեռքի մատների զգացողությունը, սակայն բուժումը ցանկալի արդյունք չի տվել: Ընտանիքից հայտնել են, որ Օգսենի վիրահատությունը տեղի կունենա առաջիկա շաբաթվա սկզբին «Էթֆալ» հիվանդանոցում: Ստամբուլի կենտրոնական Իսթիքլալ պողոտայի վրա մարտի 19-­ին ահաբեկչական պայթյուն է իրականացվել, որին զոհ է գնացել չորս մարդ: Մահապարտ ահաբեկիչը ևս կնքել է մահկանացուն: Հաղորդվում է 36 վիրավորների մասին, որոնցից 7-­ի վիճակը ծանր է: Վիրավորներից 12­ն օտարերկրացիներ են:

Նույն շարքից