Քաղաքական 

Բողոքի ցույց Ստամբուլում

Ստամբուլ քաղաքի փողոցներ են կիրակի դուրս եկել հազարավոր ցուցարարներ, որոնք բողոքել են համացանցի վերահսկողությունն է՛լ ավելի խստացնող նոր օրենքի ընդունման դեմ։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, ոստիկանները ցուցարարներին դիմավորել են ջրցան մեքենաներով, ինչին ի պատասխան նրանց ուղղությամբ քարեր են նետվել։

 

Ցուցարարներն իրենց ձեռքերում պահել են բազմաթիվ պաստառներ, որոնց վրա գրված է եղել, որ կաշառքն ու կոռուպցիան Թուրքիայում ամենուր են։ Նրանց կարծիքով՝ խորհրդարանի ընդունած նոր օրենքով կառավարությունը փորձում է կասեցնել վերջերս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու մի քանի այլ պաշտոնյաների շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալի տարածումը համացանցի միջոցով։

 

Նոր օրենքով նախատեսվում է թույլ տալ կայքերի արգելափակում նախքան դատավարությունները, իսկ պրովայդերներին ստիպել պահպանել օգտատերերի մասին տեղեկությունները: 

 

Հիշեցնենք, որ անցյալ տարի Ստամբուլի Գեզի զբոսայգում ծառահատումներ իրականացնելու թուրքական իշխանությունների որոշումը փողոց էր դուրս բերել հազարավոր մարդկանց։ Ցույցերը վերաճել էին հակակառավարական ակցիաների։

 

 

Anger: Turkish riot police take cover behind their shields as fireworks explode in front of them during clashes with anti-government protestors

Crackdown: Turkish riot police used tear gas and water cannon to disperse more than 2,000 people demonstrating against curbs on the freedom of the internet

Barrage: Demonstrators hurled firecrackers and stones at police officers who cordoned off Taksim Square. Many also denounced a corruption scandal involving former Cabinet ministers and called on the government to resign

Burning rage: The Turkish authorities have approved amendments to its internet regulations that allows the government to block websites without a court order and force internet service providers to store data for up to two years

Նույն շարքից