Ստոկհոլմում տեղի է ունեցել Շվեդիայի թագավորի միակ որդու` արքայազն Կարլ Ֆիլպի և նրա ընտրյալի` Սոֆյա Հելքվիստի պսակադրությունը: Արարողությունը տեղի է ունեցել պալատական եկեղեցում` արքայական ընտանիքի, կառավարության և խորհդարանի անդամների, ինչպես նաև հարսնացուի ու փեսացուի ընկերների ներկայությամբ: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Ամուսնական արարողությունից հետո Սոֆյա Հելքվիստը ստացել է արքայադստեր և Վերլանդի դքսուհու տիտղոս:
Սոֆիա Հելքվիստը յոգայի նախկին ուսուցիչ և ռեալիթի-շոուի աստղ է: Սոֆիա Հելքվիստը նաև որպես մոդել է աշխատել և նկարահանվել է մի շարք հայտնի ամսագրերում: 30-ամյա Հելքվիստը ասել է, որ պատրաստ է հարսանիքից հետո բարեգործությամբ զբաղվել:
36-ամյա Կարլ Ֆիլիպը երրորդն է գահը ժառանգողների ցանկում: Սոֆիա Հելքվիստը վերջին մի քանի հարյուրամյակում շվեդական թագավորական ընտանիքի առաջին անդամը կդառնա, ով ազնվականական ծագում չունի:
Սոցհարցումները վկայում են, որ թագավորական ընտանիքի վարկանիշն անկում է ապրում: