Հասարակություն Բարի օր 

Սրա ՀԴՄ-ն ո՞ւր ա. Նիկոլ Փաշինյանը՝ Աստծու չափ վիրավորված թոշակառու կնոջը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաղանիսում է: Վարչապետին ուղեկցում են կինը՝ Աննա Հակոբյանը, ով զինվորական համազգեստ է կրում, ինչպես նաև մարզպետը, ով ևս զինվորական համազգեստով է:

Գյուղում Նիկոլ Փաշինյանին մոտեցավ մի կին ու հայտարարեց, որ ինքն Աստծու չափ վիրավորված է. «Նախարարների աշխատավարձերը միլիոններով ավելացրեցիք, իսկ մերը 3 հազար դրամով ավելացրեցիք»:

Փաշինյանը նշեց, որ նախարարների աշխատավարձերն ավելացրել են, որպեսզի լավ աշխատեն, ինչի արդյունքում թոշակները կշարունակեն բարձրանալ:

Տարեց կինն ասաց, որ հիվանդ կին է, թոշակը չի հերքում, որ բոլոր ծախսերն անի:

Վարչապետն իր հերթին հիշեցրեց առողջապահական ոլորտում ծրագրերի մասին՝ նշելով, որ կան ծախսեր, որոնք նախկինում արվել են, հիմա էլ չեն արվում. «Հայաստանում 500 հազար թոշակառու կա»:

«Գոնե 10 հազար դրամ ավելացրեք»,-հայտարարեց թոշակառու կինը:

Հետո Փաշինյանը նկատեց կնոջ ձեռքի հացը ու հարցրեց. «Սրա ՀԴՄ-ն ո՞ւր ա: Այ թոշակը դրանից է գոյանում»:

«Նախարարները միշտ էլ, ինչ էլ լինի, կապրեն, մենք…»,-արձագանքեց կինը:

Նույն շարքից