ՀՀ Սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանը խոստանում է մշտական կապի մեջ լինել մամուլի ներկայացուցիչների հետ:
Այսօր՝ մայիսի 14-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ Հայրապետյանը, անդրադառնալով նախարարությունում սպասվելիք կադրային փոփոխություններին, նշեց, որ կադրային ջարդ չի լինելու, սակայն փոփոխություններ սպասվում են, քանի որ կա քաղաքական սերնդափոխության հարց:
Նորանշանակ նախարարի խոսքերով, այս հարցում հապճեպ որոշումներ չեն լինելու, կա փորձը երիտասարդության հետ համադրելու խնդիր, իսկ թե ինչ կադրային փոփոխություններ կլինեն, կախված է աշխատակիցների հետ պատկերացումները, մոտեցումները հասկանալուց հետո: