Հասարակություն Պատահարներ 

Սևանում փրկել են խեղդվող քաղաքացուն, նա հոսպիտալացվել է

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 19-ին՝ ժամը 01.50-ին, տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի ափամերձ տարածքում` հին պոմպակայանի մոտ, քաղաքացի է խեղդվում. անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:

Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ հատուկ ջրափրկարարական ջոկատից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ջրափրկարարները լճից դուրս են բերել 1984 թ. ծնված Ն. Գ.-ին, ով տեղափոխվել է Սևանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Նույն շարքից