Ապրիլի 29-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Երեւան-Մեղրի ճանապարհի 142-րդ կմ-ին «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ժայռի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: