Քաղաքական 

Վալերի Սեմերիկովը բարձր է գնահատում ՀԱՊԿ-ի կազմում գտնվող ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը բարձր է գնահատում ՀԱՊԿ-ի կողմից անցկացված ուսումնավարժանքներին մասնակցած ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներին:

 

Մոսկվա -Երևան-Աստանա հեռուստակամուրջ-մամուլի ասուլիսին, ի պատասխան հայ լրագրողի հարցի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալն ասաց. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտունակությունը գնահատելը Հայաստանի նախագահի իրավասությունն է, ուստիև ես լիազորված չեմ: Բայց կարող եմ գնահատել մարտունակությունը և պատրաստվածությունը այն ուժերի և միջոցների, որոնք Հայաստանի կողմից ընդգրկված են ՀԱՊԿ հավաքական ուժերի կազմում: Կարող եմ ասել, որ Հայաստանի և Ռուսաստանի համատեղ զորախմբերի, խաղաղարար ուժերի այն ստորաբաժանումները, որոնք մասնակցում են ուսումնավարժանքներին, շատ լավ պատրաստվածություն ունեն՝ լավ համազգեստավորում, ռազմական գործի իմացություն և ամենակարևորը՝ լավ ըմբռնում այն խնդիրների, որոնք առկա են»,-նշեց ռուս զինվորականը:

 

Սրանում նա համոզվել է «Անքակտելի եղբայրություն» հայ-ռուսական ուսումնավարժանքների ժամանակ, երբ զարմացել է հայ զինվորականների գործողություններով, ստորաբաժանումների ղեկավարման հմտություններով:

 

Ասուլիսի թեման ՀԱՊԿ-ի միասնական շտաբի հիմնադրման 10-ամյակն էր: Այն ստեղծվել է 2004 հունվարի մեկին: Իսկ 2009 թ. կազմավորվել են օպերատիվ արձագանքման միասնական ուժերը, որոնք 2012-ից ՀԱՊԿ խորհրդի որոշմամբ ղեկավարվում է գեներալ Ստուդենիկենի կողմից:

Նույն շարքից