Փետրվարի 2-ին` ժամը 23:10-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի թիվ 15 շենքի բնակարաններից մեկի բնակիչը (Զ. Շ., 75 տարեկան) առավոտյան ժամը 10.10-ի սահմաններում տանից դուրս է եկել դեպի «Խաչի ձոր» կոչվող տարածք բանջար հավաքելու և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԻՆչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության Գուգարքի բաժնի աշխատակիցները:
Հրշեջ-փրկարարներն սկսել են որոնողական աշխատանքները: Ժամը 01։23-ին որոնողական աշխատանքներն ավարտվել են. քաղաքացին չի հայտնաբերվել: