ՌԴ փոխարտգործնախարար Վասիլի Նեբենզյան խորհուրդ է տվել զուգահեռներ չանցկացնել Ղրիմի և Ղարաբաղյան հարցի միջև։ ՌԴ փոխարտգործնախարարը հիշեցրել է, որ վերջերս ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստն էր, որի շրջանակներում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները, իսկ երկու երկրների նախագահների հանդիպումը տեղի է ունեցել ոչ վաղ անցյալում։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, այնտեղ կան համանախագահներ՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի կողմից, որոնք ձգտում են նպաստել հայերի և ադրբեջանցիների ո երկխոսությանը: Կա նաև մերձդնեստրյան կարգավորման «5+2» ձևաչափը, և այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»,-ասել է նա։