Միջազգային Քաղաքական 

Վատիկանում ԱՄՆ դեսպանի խոսքերն այլ երկրների ինքնավարությունը ճնշելու աղաղակող փորձ են․ Պեսկով

Վատիկանում ԱՄՆ դեսպանի արտահայտություններն այլ երկրների ինքնավարությունը ճնշելու փորձերի աղաղակող դեպք է, դա անթույլատրելի է միջազգային հարաբերություններում։ Այս մասին հայտնել է ՌԴ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ, ԶԼՄ–ների տվյալներով, Վատիկանում ԱՄՆ դեսպան Քենեթ Հեքեթը հայտարարել է, որ Վատիկանը պետք է ավելի կոշտ դիրքորոշում զբաղեցնի Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նա ավելացրել է, որ հենց այս ամենի դեմ է միշտ հանդես եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Չորեքշաբթի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վատիկանում հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ։ Սա ՌԴ նախագահի և Հռոմի պապի արդեն երկրորդ հանդիպումն է, առաջինը տեղի է ունեցել 2013 թ.–ի նոյեմբերին։

Նույն շարքից