Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը այդպես էլ մնաց իշխանության ուշադրությունից դուրս: «Ժամանակ»-ի հարցին՝ ի՞նչն է պատճառը, ինչու՞ նրան որևէ պաշտոնի չեն արժանացնում, Վ. Ղուկասյանը պատասխանել է. «Ճիշտն ասած իմ պաշտոնը ընտրվելու, քաղաքապետի պաշտոն էր, և ես ձգտում չունեմ պաշտոն ունենալու:
Թերթի դիտարկմանը, թե այդ դեպքում, եթե Սերժ Սարգսյանն իրեն պաշտոն առաջարկի, հրաժարվելու՞ է, շտկել է սխալը. «Ճիշտն ասած, էդ հարցը շատ բարդ հարց է, ոնց կարող է էդպես բան լինի, որ երկրի նախագահը տենց բան առաջարկի, ու որևիցէ մեկը հրաժարվի»: