Հայաստան 

Վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Թբիլիսի

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Վրաստան:   Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Հայաստանի վարչապետին դիմավորել է Վրաստանի վարչապետը:  


Երկու երկրների կառավարությունների անդամներին ողջունելուց հետո Հովիկ Աբրահամյանը և Իրակլի Ղարիբաշվիլին ուղևորվել են Վրաստանի կառավարություն, որտեղ և քիչ անց տեղի կունենան բարձր մակարդակի երկկողմ բանակցություններ:   Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված է նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ, ինչպես նաև այցելություն Թբիլիսիի հայկական եկեղեցի և հանդիպում տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: 

Նույն շարքից