Հայաստան Քաղաքական 

Վարչապետը ՊԵԿ-ում և ԱԻՆ-ում նոր նշանակումներ է արել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշումներով` Արմեն Ալավերդյանը և Արթուր Աֆրիկյանը նշանակվել են Հայաստանի Հանրապետության կառա¬վա¬րությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալներ` ազատվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախա¬րարի տեղակալների պաշտոններից։ Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ Արմեն Սաքապետոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ։

Բացի այդ, Հովիկ Աբրահամյանի որոշումներով` Դավիթ Կարապետյանը և Հայկարամ Մխիթարյանը նշանակվել են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալներ` ազատվելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալների պաշտոններից:

Նույն շարքից