Նեպալի իշխանությունները եռօրյա համազգային սուգ են հայտարարել շաբաթ օրը տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի բերումով:
«Ալ - Ջազիրայի» փոխանցմամբ` սուգ է հայտարարվել «նեպալցիների, արտասահմանցի քույր ու եղբայրների, ծերերի, երեխաների` այն բոլոր մարդկանց համար, ովքեր կյանքից են զրկվել այս ավերիչ երկրաշարժի հետևանքով»:
Վարչապետ Սուշիլ Կոիրալի խոսքով` սուգը գործելու է այսօրվանից:
Շաբաթ օրը Նեպալում 7,9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել` հետցմցումներով. մինչ օրս զոհերի թիվը գերազանցել է 5000-ը: