Հասարակություն 

Վարչապետ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի «եԵրեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի և դրան կից զինված հակամարտություններին երեխաների մասնակցության վերաբերյալ, և երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի վերաբերյալ կամընտիր արձանագրությունների դրույթների իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 5-րդ և 6-րդ համատեղ պարբերական զեկույցները նախապատրաստող միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել: Որոշման մեջ մասնավորապօես ասված է.

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հաստատել ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի և դրան կից Զինված հակամարտություններին երեխաների մասնակցության վերաբերյալ, Երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի վերաբերյալ կամընտիր արձանագրությունների դրույթների իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 5-րդ և 6-րդ համատեղ պարբերական զեկույցները նախապատրաստող միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերին նախարարին՝ վեցամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի և դրան կից Զինված հակամարտություններին երեխաների մասնակցության վերաբերյալ, Երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի վերաբերյալ կամընտիր արձանագրությունների դրույթների իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 5-րդ և 6-րդ համատեղ պարբերական զեկույցների նախագծերը:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի և դրան կից Զինված հակամարտություններին երեխաների մասնակցության վերաբերյալ, Երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի վերաբերյալ կամընտիր արձանագրությունների դրույթների իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 5-րդ և 6-րդ համատեղ պարբերական զեկույցների թարգմանությունները:

Հավելված

 

Նույն շարքից