Գուրի ՀԷԿ-ի վթարի պատճառով Վենեսուելայի 80 տոկոսը շարունակում է մնալ հոսանքազրկած։ Այս մասին հայտնում են լատինամերիկյան լրատվամիջոցները։
Տարբեր ԶԼՄ-ներ նաև լուսանկարներ են հրապարակում, թե ինչպես են քաղաքները գտնվում խավարի մեջ։ Նշյալ քաղաքների թվում է նաև մայրաքաղաք Կարակասը։
Ավելի վաղ Վենեսուելայի ինֆորմացիայի նախարար Խորխե Ռոդրիգեսը հայտարարել է, որ ՀԷԿ-ի վթարը կիբերհարձակման արդյունք է։ Նա նաև կարծիք էր հայտնել, որ այդ հարձակումը ԱՄՆ-ի տարածքից է։
Նախարարը խոստացել էր, որ Կարակասն առաջիկայում միջազգային կազմակերպություններին ապացույցներ կներկայացնի ամերիկյան հարձակման մասին։