Հասարակություն 

ՔԿՀ-ներում ախտահանման աշխատանքներ են կատարվել

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի կարգադրությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում ապրիլի 9-ից իրականացվել են սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային գործողությունների բարելավմանն ուղղված աննախադեպ աշխատանքներ:

 

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ «Երեւանի կանխարգելիչ ախտահանում» ՓԲ ընկերության մասնագետները, սահմանված չափորոշիչներին համապատասխան, իրականացրել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների խոհանոցների, բուժմասերի ախտահանման (դեզինֆեկցիոն) աշխատանքներ:

 

Վերջին ախտահանումներն իրականացնելով ՀՀ ԱՆ «Վանաձոր» եւ «Գորիս» քրեակատարողկան հիմնարկներում, «Երեւանի կանխարգելիչ ախտահանում» ՓԲ ընկերության աշխատակիցներն ավարտեցին սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային աշխատանքները բոլոր քրեակատարողական հիմնարկներում:

Նույն շարքից