Հուլիսի 16-ից օգոստոսի 17-ն ընկած ժամանակահատվածում Ուկրաինայի արևելքում մարտերի զոհ է դարձել ավելի քան 1 200 մարդ, իսկ բախումների սկզբից մինչև հիմա՝ 2 200:
Ինչպես փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այս մասին նշված է Ուկրաինայում իրավիճակի հարցերով գերագույն հանձնակատարի վարչության հերթական զեկույցում: Դրանում նշվում է, որ Ուկրաինայի արևելքում բռնության և մարտերի զոհերի փաստացի թիվը, ամենայն հավանականությամբ, շատ ավելին է: